ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

«Ապրեք ձեր կյանքն այնպես, որ վերջում կարողանաք ծափահարել ինքներդ ձեզ»

«Ապրեք ձեր կյանքն այնպես, որ վերջում կարողանաք ծափահարել ինքներդ ձեզ»
05.09.2025 | 12:28

Սոկրատեսը՝ բարոյականության առաջին փիլիսոփային, դատել է 51 տղամարդուց բաղկացած ժյուրին և դատապարտել մահապատժի։

Դրանից առաջ նրա ընկերներն առաջարկել են.

«Եկեք Ձեզ բանտից դուրս բերենք՝ փախուստ»։

Նա պատասխանել է. «Դա անբարոյականություն է» և հրաժարվել է։

Իր պատմական պաշտպանության մեջ նա իրեն մահվան դատապարտած ժյուրիին ասել է.

«Ես չեմ վախենում մահից, քանի որ մահվան դեմ դեղամիջոց կա. մահանում ես և փրկվում։

Բայց գիտակցաբար և անբարոյականորեն չարիք գործելու դեմ դեղամիջոց չկա։ Ձեր գործած չարիքը կմնա ձեզ հետ մինչև Դատաստանի օրը»։

Չնայած 2500 տարվա անցնելուն, չկա մեկը, որ չգիտի Սոկրատեսի անունը։

Բայց արդյո՞ք որևէ մեկը գիտի նրան դատապարտող ժյուրիի անդամների անունները։

Ոչ։

Սոկրատեսը սովորեցնում է.

«Ապրեք ձեր կյանքն այնպես, որ վերջում կարողանաք ծափահարել ինքներդ ձեզ»:

«Հոգու ժպիտ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ